Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք խաղաղ ակցիա ենք անում», «Թողեք այդ ակցիայի խաղաղ, բնականոն կարգը որոշենք»․ վեճ ակցիայի կազմակերպիչների և ոստիկանների միջև

123
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2026 թ., 11:00
«Մենք խաղաղ ակցիա ենք անում», «Թողեք այդ ակցիայի խաղաղ, բնականոն կարգը որոշենք»․ վեճ ակցիայի կազմակերպիչների և ոստիկանների միջև

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լարվածություն առաջացավ ոստիկանների և ակցիայի կազմակերպիչների միջև։
«Մեր ակցիան 2 անգամ տեղափոխեցին, մենք իրավունք ունենք խաղաղ ակցիաներ իրականացնելու և պատշաճ կերպով տեղեկացրել էինք։ Մենք խաղաղ ակցիա ենք անում, կթողնե՞ք խոսեմ»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Ոչ, ուզում եմ դուք ինձ լսեք, թողեք այդ ակցիայի խաղաղ, բնականոն կարգը որոշենք»,- հակադարձեց ոստիկանը։

Ակցիայի կազմակերպիչների և ոստիկանների միջև երկխոսությունից հետո ակցիան մեկնարկեց։