«ՀՀ-ն առաջիկա տասնամյակում չի կարող ԵՄ-ի մաս կազմել». Թաթուլ Հակոբյան
157
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2026 թ., 12:12
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի իշխանությունները "պրագմատիկ զադնի" են դրել Ռուսաստանի և Եվրոպայի հետ հարաբերություններում: Նախընտրական շրջանում այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե մենք Եվրոպայի ճանապարհին ենք և տրորելով առաջ ենք գնում: Եթե զադնի էիք դնելու, ապա իմաստը որն էր խեղճ Պուտինին տեսախցիկների առաջ ստորացնելու: Հայաստանը, անկախ նրանից թե ով լինի իշխանության, առաջիկա տասնամյակում չի կարող մաս կազմել ԵՄ-ի: Եթե առաջիկա տասնամյակում մենք ազգովի սովորենք մի շարքով հերթ կանգնել, մեքենայից աղբ չնետել և չաղտոտել բնությունը, սովորենք քաղաքակիրթ բանավեճ վարել, լսել մեկի խոսքը և չընդատել, ապա հույս կա, որ մինչև 2050 թիվը կարող ենք դառնալ Եվրոպայի մաս: Իսկ առաջիկայում Հայաստանի համար օրակարգային և ճակատագրական են լինելու. ա/ Ադրբեջանի հետ պարտադրված խաղաղության գործը մինչև վերջ տանելու, ավելի ստորանալու, պայմանով, որ գոնե նոր պատերազմ չլինի, քանի որ նոր պատերազմը կարող է արժենալ նոր տարածքներ, բ/ կարգավորելու Ռուսաստանի հետ հարաբերությունները. Պուտինը և Ռուսաստանը հիշաչար են, գ/ ԹՐԻՓՓը կյանքի կոչելու, որը պայմանավորված է նաև վերևի երկու կետերով: Հայաստանը չի հեռանալու ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, նաև՝ ԱՊՀ-ից: Վերջում հիշեցնեմ, որ Հայաստանի սուվերեն տարածքի 1 տոկոսը Ադրբեջանը զավթել է, ևս 1 տոկոսը չեզոք գոտու վերածվելու վրա է, քանի որ հակառակորդը սահմանի երկայնքով ամրապնդվել է այնպիսի կետերում, որ մենք ստիպված ենք եղել մեր դիրքերը իջեցնել դեպի մեր սուվերեն տարածքի խորքը: Իսկ լուծումը ո՞րն է: Լուծում չկա, լուծումը էշի նման օրնիբուն աշխատելն է լավ իմաստով, մինչև Աստված մի դուռ բացի»: