Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
![]() Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը (Նավայ) ձերբակալվել է Ղազախստանում՝ թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով, հաղորդում է Tengri News-ը։ Ղազախստանի Ժամբիլ շրջանի ոստիկանությունը հայտարարել է, որ Բակիրովը ձերբակալվել է Ղրղզստանի հետ սահմանի անցակետում՝ Ղազախստան մուտք գործելիս, այն բանից հետո, երբ նրա մեքենայում թմրանյութեր են հայտնաբերվել։ Ռեփերը տեղափոխվել է ժամանակավոր կալանքի վայր։ Նավայը պետք է համերգ տար Աստանայում հոկտեմբերի 14-ին։ Կազմակերպիչները հայտարարել են, որ այն հետաձգում են անորոշ ժամկետով՝ «տեխնիկական պատճառներով»։ Նավայ Բակիրովը հայտնի է՝ որպես HammAli & Navai դուետի անդամ, որը գոյություն է ունեցել 2016-ից մինչև 2025 թվականը։ Դուետի բաժանումից հետո Բակիրովը սկսել է մենակատարի կարիերա։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
