Ալիևը հայտարարել է, որ 15 միլիարդ դոլար է հատկացրել «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» վերականգնման համար
![]() Ադրբեջանի կառավարությունը 2020-2026 թվականների բյուջեից 25,5 միլիարդ մանաթ (15 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով) է հատկացրել բռնազավթված Արցախի վերականգնման և վերակառուցման համար, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը (2020 թվականի աշնանը) հիմք դրեց Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ստեղծման և զարգացման նոր փուլի։ Մեծ վերադարձի առաջին պետական ծրագրի շրջանակներում վերակառուցվում են մեր քաղաքներն ու գյուղերը, և ապահովվում է մեր հայրենակիցների անվտանգ վերադարձը իրենց հայրենիք։ Ադրբեջանն այս ջանքերն իրականացնում է իր սեփական միջոցներով։ Մինչ օրս պետական բյուջեից վերականգնման և վերակառուցման համար հատկացվել է 25,5 միլիարդ մանաթ», - ասել է նա Բաքվում բացված «Կառուցապատում, վերականգնում և զարգացում» ադրբեջանական 6-րդ միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ելույթում։ Նրա խոսքով՝ ազատագրված տարածքներում քաղաքացիների անվտանգ վերադարձն ապահովելու համար ավելի քան 300,000 հեկտար տարածք մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից, իսկ ավելի քան 40,000 մարդ վերադարձել է 47 բնակավայրեր։ «Ներկայում օկուպացիայից ազատագրված տարածքներում ապրում, սովորում և աշխատում է մոտ 100,000 մարդ», - նշել է Ալիևը։ Նա ընդգծել է, որ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում» ստեղծվող տրանսպորտային ենթակառուցվածքները կապում են բնակավայրերը՝ ապահովելով դրանց ինտեգրումը երկրի միասնական տնտեսական տարածքին։ «Երկաթուղու շինարարությունը շարունակվում է։ Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գիծը՝ որպես Զանգեզուրի միջանցքի կարևոր բաղադրիչ, ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի միջազգային տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման համար», - նշել է պետության ղեկավարը։ Նախագահը հավելել է, որ ստեղծվում են անհրաժեշտ էներգետիկ և ջրային ենթակառուցվածքներ՝ նոր բնակավայրերի և արդյունաբերական օբյեկտների գործունեությունն ապահովելու համար։ Տարածաշրջանում կառուցվել է մեկ ջրամբար և վերականգնվել է հինգը, շահագործման են հանձնվել 13 ենթակայան և 38 հիդրոէլեկտրակայան՝ 307 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Այս ենթակառուցվածքային զարգացման հիմնական ուղղություններից մեկը «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերափոխումն է կանաչ էներգիայի գոտու»։ «Մեծ վերադարձի պետական ծրագրի իրականացման հաջորդ՝ երկրորդ փուլում (2027-2030 - IF) հիմնական նպատակը մասնավոր ներդրումների հետագա ավելացումն է, ստեղծված հնարավորությունների հիման վրա մշտական զբաղվածության և արտահանմանն ուղղված արտադրության ընդլայնումը, ինչպես նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի դիրքերի ամրապնդումը՝ որպես երկրի տնտեսական աճի նոր կենտրոնի», - ասել է Ալիևը։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
