ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի որոշ նավեր զգալի հեռավորության վրա նահանջել են Իրանից
![]() ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի որոշ նավեր, որոնք տեղակայված են Իրանի մոտակայքում, նահանջել են Հնդկական օվկիանոսի՝ ավելի հեռու գտնվող տարածքներ, հայտնում է ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի ինստիտուտի տվյալների։ Ներկայում Իրանի հարավ-արևելքում գտնվող Արաբական ծովում մարտական պատրաստության մեջ է 12 ռազմանավ, այդ թվում՝ «Ջորջ Վաշինգթոն» ավիակիրը, որը տեղափոխում է 48 կործանիչ, 8 կառավարվող հրթիռային ականակիր և 3 խոշոր դեսանտային նավ, որոնք տեղափոխում են ծովային հետևակի զինվորներ։ Այս նավերը հիմնականում տեղակայված են Իրանի ռազմածովային շրջափակումը պահպանելու և Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցումը ապահովելու համար։ Միևնույն ժամանակ, առնվազն 6 նավ, այդ թվում՝ 1 հածանավ և 5 ականակիր, նահանջել են Հնդկական օվկիանոսի՝ Իրանից ավելի հեռու գտնվող տարածքներ։ Ավելին, ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերը Եմենում հակամարտության ֆոնին Կարմիր ծովում են տեղակայել ևս 2 կառավարվող հրթիռային ականակիր։ Նախկինում իրանական զինվորականները պնդում էին, որ ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի նավերը զգալի հեռավորության վրա նահանջել են Իրանից։ Իրանի Ռազմածովային ուժերի փոխհրամանատար, կոնտր-ադմիրալ Ֆարամարզ Բեմանիի խոսքով՝ ԱՄՆ-ն «զգալիորեն նահանջել է Իրանի ծովային սահմաններից և այժմ գտնվում է իր առավելագույն հեռավորության վրա՝ համեմատած հակամարտության նախորդ շրջանների հետ»։ Իսկ Իրանի զինված ուժերի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան «Ֆարս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Իրանը մտադիր է արդիականացնել իր հեռահար հրթիռները՝ երկրի ափերից նահանջած ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը խոցելու համար։ Նա պնդել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը այժմ տեղակայված են Իրանի ափից մինչև 1000 կմ հեռավորության վրա։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
