«Զվարթնոցի» մաքսատանը հափշտակել են ի պահ տված 30.000 դոլարը
![]() MakaryanNews-ը հայտնում է․ «Մեր տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ արտակարգ դեպք է բացահայտվել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատանը: Մեզ ասացին, որ մոտ մեկ տարի առաջ Երևան ժամանած քաղաքացու մոտ հայտարարագրման ենթակա 30.000 դոլար գումար է հայտնաբերվել, որը քաղաքացին ստիպված է եղել ի պահ հանձնել մաքսային ծառայողնեին, որ վերադառնալիս նորից հետ վերցնի իր փողը: Մոտ մեկ տարի այդ գումարը մնացել է մաքսատանը, թվում է թե՝ ապահով ձեռքերում: Բայց մոտ մեկ շաբաթ առաջ «Զվարթնոց» մաքսատան նորանշանակ պետ Հայկ Մելքոնյանը ստուգել է ու պարզել, որ իրենց մոտ ի պահ թողնված 30.000 դոլարը կեղծ է: Մասնավորապես, դոլարների կապոցների դիմացի ու հետևի 100 դոլարանոցները իրական են եղել, իսկ մնացածը՝ կեղծ: Այսինքն՝ ինչ-որ մեկը հափշտակել է իրական դոլարներն ու տեղը կեղծ թղթադրամներ դրել: Մենք այս տեղեկությունը ճշտեցինք Մասքսայինի հետ ուղիղ առնչություն ունեցող երեք տարբեր աղբյուրից, երեքն էլ հաստատեցին, որ այդպիսի դեպք իրապես տեղի է ունեցել: Զանգահարեցինք նաև «Զվարթնոց» մաքսատան պետ, նույն ինքը՝ ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով փոխադրումների վարչության պետ Հայկ Մելքոնյանին, որ իրենից մեկնաբանություն ստանանք, քանզի ասացին՝ հենց նա է բացահայտել դեպքը: Մելքոնյանը, սակայն, ոչ թե հերքեց կամ հաստատեց մեր տեղեկությունը, այլ հորդորեց դիմել ՊԵԿ լրատվական ծառայությանը, որպեսզի լրատվականը որոշի՝ դա հրապարակման ենթակա՞ ինֆորմացիա է, թե՞ ոչ: Նաև ասաց՝ չի հիշում, թե կոնկրետ որ դեպքի մասին է, քանզի հաճախակի են այդպիսի դեպքեր լինում իրենց մոտ: Այսինքն՝ չհերքեց, որ նման դեպք է տեղի ունեցել, պարզապես չցանկացավ իր վրա վերցնել պատասխանատվությունն ու մանրամասնել՝ թողնելով լրատվականի վրա այդ «ծանր բեռը»»: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
