Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2026 թ.

«Ստացվելու է մի վիճակ, երբ մարդիկ սկսելու են նաև վազել ավտոբուսների հետևից». Վարդուհի Սարգսյան

48
Այսօր, 13:12
«Ստացվելու է մի վիճակ, երբ մարդիկ սկսելու են նաև վազել ավտոբուսների հետևից». Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ինչո՞ւ եք միայն մարզաբնակ քաղաքացիների տրանսպորտի մուտքը սահմանափակում դեպի Երևան՝ ամենարդար որոշումը կլինի այն, որ առհասարակ արգելեք մարզաբնակների մուտքը Երևան:
Քաղաքային տրանսպորտը նույնիսկ հիմա չի կարողանում բավարարել և սպասարկել տրանսպորտից օգտվող քաղաքացիներին՝ մարդիկ ժամերով փողոցներում կանգնած են մնում և հնարավորություն չեն ունենում տուն հասնելու, եթե դրան գումարենք մարզերի բնակչության ավելացումը՝ հատկապես ուսանողներ և աշխատողներ, ստացվելու է մի վիճակ, երբ մարդիկ ավտոբուսների դռներից կախվելուց զատ, սկսելու են նաև վազել ավտոբուսների հետևից»: