Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սարատովի մարզում գտնվող «Սբերբանկի» տվյալների կենտրոնի վրա
395
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2026 թ., 12:36
![]() Գիշերը Սարատովի մարզի Բալակովո քաղաքը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Հնարավոր թիրախների թվում են եղել «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնը և էներգետիկ օբյեկտները։ Այս մասին հայտնում է Exilenova+ թելեգրամյան ալիքը։ Հաղորդվում է, որ Սբերբանկի տվյալների կենտրոնի կառուցումը դեռ շարունակվում է, սակայն դրա հզորությունների մի մասն արդեն շահագործվում է։ Նախագծի արժեքը հասնում է 122,2 միլիարդ ռուբլու, իսկ կենտրոնը պետք է դառնար Ռուսաստանի խոշորագույն տվյալների մշակման կենտրոններից մեկը։ Ըստ առկա տեղեկությունների՝ կենտրոնը նախատեսված էր բանկի ՏՏ ենթակառուցվածքի սպասարկման համար։ Բացի այդ, ավելի վաղ խոսվում էր այնտեղ «ԳոսՏեխ» պետական թվային հարթակի ծառայությունները տեղակայելու ծրագրերի մասին։ |

Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է նրանցից մեկի մահվամբ, ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց
9520:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
16816:55
Նեպալի լեռներում ուղղաթիռներ են բախվել (տեսանյութ)
21513:01
Թուրքիայի հարավ-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել (տեսանյութ)
18912:13
Հրդեհ՝ Երևանի «Պալաս» առևտրի կենտրոնում (տեսանյութ)
12411:30
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկին
17610:43
