14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ՊԵԿ-ը հայտարարել է «Քո հարկը քոնն է» հանրային իրազեկման արշավի տենդեր՝ միջոցառման կազմակերպման, ինֆլյուենսերների ներգրավման և տեսաբովանդակության արտադրության համար։ Աճուրդի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 13-ին, գնման բյուջեն 24 մլն 90 հազար դրամ է։ Այն անցկացվելու է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Գումարի շրջանակներում նախատեսվում է աշխատանքային ճաշ՝ 20 անձի համար։ Ճաշին մասնակցելու են ՊԵԿ նախագահը, 5 պաշտոնատար անձ և 14 ինֆլյուենսեր։ Այն տևելու է 1.5-2 ժամ, որի ընթացքում բլոգերներին հանձնվելու են նաև նվերներ ու անվանաքարտեր, յուրաքանչյուրը 15,000-20,000 դրամ, կին մասնակիցներին՝ նաեւ ծաղկեփնջեր: Բլոգերները պարտավորվում են 3 օրվա ընթացքում առնվազն 30 վայրկյան տևողությամբ ռիլ հրապարակել։ Բացի այս հանդիպումը, պետք է 5 ինֆլյուենսերների մասնակցությամբ առնվազն 40 վայրկյան տևողությամբ 5 անհատական սցենարով ռիլեր պատրաստվեն։ Մեկ բլոգեր էլ «Բիզնեսը քայլ առ քայլ» ուսուցողական շարք պետք է պատրաստի՝ 10 ռիլից կազմված, յուրաքանչյուրը՝ սկսած 1 րոպեից»: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
