Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը. «Հրապարակ»
![]()
«Հրապարակ»-ը գրում է. «Ընտանեկան բռնության դեմ օրենսդրությունը խստացնելու նախաձեռնությամբ հանդես եկող Աննա Հակոբյանը, որ հոկտեմբերի 1-ից հայտարարեց մարզեր այցելելու և այս թեմայով ստորագրահավաք անելու վերաբերյալ, մոբիլիզացրել է հանրապետության բուհերը։ Մի շարք բուհերի միջանցքներում մեծ պաստառներ են տեղադրվել՝ հետևյալ գրառմամբ․ «Կո՞ղմ եք ընտանեկան բռնության դեմ խիստ և արդյունավետ գործիքակազմ նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունմանը ՀՀ Ազգային ժողովում, եթե՝ այո, խնդրում եմ ստորագրել»։ Երեկ տեղեկացանք, որ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունն է իրենց կայքում դիմել ուսանողությանը, որ միանան ստորագրահավաքին: Իսկ Ամերիկյան համալսարանում տեղադրվել է այդ պաստառը, կողքը սեղան դրվել: Սակայն ուսանողներից մեկը մեզ ասաց, որ ուսանողներն անտարբեր են այս նախաձեռնության նկատմամբ, հիմնականում կարդում, ժպտում և առաջ են անցնում։ Թե որքան ստորագրություն է հավաքվել այդ բուհում, մեզ պարզել չհաջողվեց»: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
