«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
56
Այսօր, 00:42
Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ Մոտ 1 շաբաթ առաջ ԱԱԾ-ին խնդրել էի հայտնել, թե որտեղով է ադրբեջանցի Նասիմի Մուսաևն անցել ՀՀ տարածք / շփման գիծը (կոորդինատ էի խնդրում), որ օրը և ժամին է դա տեղի ունեցել։ Հարցրել էի նաև, թե ում վերահսկողության տակ ա գտնվում էդ տարածքը՝ ԱԱԾ սահմանապահների՞, թե՞ պաշտպանության նախարարության։ Հետաքրքրվել էի, թե ինչպես է նա աննկատ անցել սահմանը (ըստ էս պահի տվյալների)։ * ԱԱԾ-ն ասում ա, որ ՔԿ-ում գործ կա, իսկ էս հարցերի մասին տեղեկատվության տրամադրումը դուրս ա իրանց լիազորությունների շրջանակից: Ասում ա նաև, որ ՀՀ պետական սահմանի պահպանության և պաշտպանության մասին, հակահետախուզական․․․ միջոցառումների մասին տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին․․․ ու «չեն կարող տրամադրվել»։ * Քանի որ պաշտոնական տվյալ չի հրապարակվում (ու հույս էլ չկա), ապա ստիպված ենք ենթադրություններ անել (տրամաբանական): Սկսենք * Շատերը չեն պատկերացնում էս հատվածում ՊՆ ու ԱԱԾ (սահմանապահների) վերահսկողության գոտիները։ 1) Քարտեզում նշված ամբողջ հյուսիսային (վերևի) հատվածը գտնվում ա ՊՆ պատասխանատվության տակ։ 2) Սահմանապահները տեղակայված են Տեղ գյուղից արևմուտք, (աջ) Կոռնիձոր / Հակարի կամուրջ հատվածից (~սև գծի ու Գուգլի սահմանի հատման մասը) դեպի հարավ (ներքև): * Ադրբեջանը ասում ա, որ զինվորը ինքնակամ լքել ա «Լաչինի ուղղությամբ» զորամասերից մեկը։ Դա չի նշանակում, որ սահմանը / շփման գիծը անցել ա անմիջապես Բերձոր (Լաչին) քաղաքի հատվածում։ Քարահունջի ուղղությամբ կապույտով նշված ալիքից վերև ու մինչև էս քարտեզի արևելք (ձախ) ամբողջ հատվածը ադրբեջանական վարչատարածքայինով «Լաչինի շրջան ա»։ * Մինչև Կոռնիձոր / Հակարի կամուրջ իրանց մոտ սահմանապահներն են (զորքից քիչ են տարբերվում)։ Բայց Մուսաևը, կարծես, Ադր․ ՊՆ ծառայող ա, այսինքն անցումը էղել ա հյուսիսային / վերևի հատվածից։ * Այսպիսով, հավանականությունը, որ անցել ա սահմանապահների մոտով, մինիմալ ա (շատ քիչ հավանական ա)։ Եթե անցել ա, ապա մոտ մի 50 կմ պտի անցներ մինչև Շաքի։ Բայց էլի՝ մեր սահմանապահների դիմաց իրանց սահմանապահներն են։ Կարող ենք քիչ թե շատ վստահ ենթադրել, որ անցել ա ՀՀ ԶՈՒ դիրքերի հատվածում։ * 100% վերահսկողություն ամբողջ շփման գծի վրա, բնականաբար, չկա։ Մանավանդ լեռնային հատվածներում։ Բացի դա ադրբեջանական ներխուժման հատվածներում կան «շախմատաձև» դիրքեր՝ ՀՀ ու Ադր․ ԶՈՒ-ն իրար դեմ ա մի քանի մետրի վրա, գիծը ուղիղ չի, մի պոստից մյուս իրար կողքով են անցնում․․․ (էն հայտնի ստուգել / անցնելու պատմությունը կհիշեք): * Հիմնական խնդիրը ոչ թե անցնելն ա, այլ Շաքի հասնելը։ Մոտակա ադրբեջանական դիրքը ՀՀ տարածքում մոտ 12-13 կմ վրա ա։ Առնվազն (մինիմալ) էդ տարածքը Մուսաևը կարողացել ա աննկատ անցնել։ Եթե անցել ա Տեղ գյուղի մոտ, դա արդեն մի քանի տասնյակ կմ ա դառնում։ N.B. Տեղի բնակչությանը չզգուշացնելը արդարացված կլիներ մենակ էն դեպքում, եթե ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն վստահ լինեին, որ կարող են բռնել մինչև բնակավայր հասնելը։ Քանի որ դա տեղի չի ունեցել, էդ կառույցները Շաքիի դեպքի անմիջական պատասխանատուն են»։