«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան
![]() Ինչո՞ւ է արգելվում, որ Երևան մտնեն մարզերից եկող բոլոր տրանսպորտները՝ և՛ հանրային, և՛ անձնական․ «Ֆակտոր»-ի հետ զրույցում ի պատասխան այս հարցի՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց․ «Հարցը միգուցե ծնվել է Երևանի քաղաքապետի խոսքից, որը գուցե ավելի կտրուկ էր, քան արժեր, երբ ավագանու նախորդ նիստում ասաց՝ հաշվի առնելով այն, որ Երևանի շարժը բաղկացած չէ միայն երևանցիների տեղաշարժից, այլ նաև մարզերից ներհոսք ենք ունենում, և պետք է գնանք նրան, որ մարդիկ գան, որոշակի կետում իրենց մեքենաները թողնեն, այսինքն՝ քաղաքի մուտքերի մոտ պետք է լինեն ավտոկայանատեղիներ, այնտեղ պետք է կայանեն, որից հետո հանրային տրանսպորտով երթևեկեն։ Շատերի մոտ ընկալվեց, որ դա պետք է լինի վաղվանից, բայց դա թյուրըմբռնում է եղել, ոչ թե վաղվանից պետք է լինի, այլ դա մեր ռազմավարական նպատակն է»։ «Քաղաքային իշխանությունը լուծում է ոչ թե խնդիր, որ առհասարակ խցանումներ չլիեն, այլ լուծվում է մեկ այլ խնդիր՝ շարժունակության խնդիրը, այսինքն՝ ասում են՝ սիրելի՛ քաղաքացի, եթե դու ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, դու պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ միգուցե անհատական շարժունակության միջոցները՝ հեծանիվները, ինքնագլորները և այլն։ Անհատական մարդատար մեքենաների շարժունակության տեսանկյունից լավ վիճակ չէ աշխարհի ոչ մի գերծանրաբեռնված մեգապոլիսում»,- հավելեց Գրիգորյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ շատ է կոչ հնչում, թե ձեր մեքենաներով մի՛ գնացեք աշխատանքի, գնացե՛ք հանրային տրանսպորտով, բայց կա նաև գերծանրաբեռնվածություն հանրային տրանսպորտի ներսում, Գրիգորյանը նշեց․ «Ինչ որ դուք ասում եք՝ մի քաղաքացու դեպքում ճիշտ է, մեկ այլ քաղաքացու դեպքում՝ սխալ»։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
