Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

«Փաշինյանի ֆինանսական հնարավորությունների իրական պատկերը պարզ կլինի իշխանությունը կորցնելուց հետո»․ Դերենիկ Մալխասյան

49
Այսօր, 14:30
«Փաշինյանի ֆինանսական հնարավորությունների իրական պատկերը պարզ կլինի իշխանությունը կորցնելուց հետո»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հարցադրում է արել, թե ինչո՞ւ ինքը միլիոնատեր չէ։ Բայց մենք ի՞նչ իմանանք, որ միլիոնատեր չես, միգուցե միլիարդատե՞ր ես։
Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ պաշտոնյաները սովորություն չունեն անօրինական ձեռք բերված միլիոններն ու միլիարդները եկամուտների պաշտոնական հայտարարագրերի մեջ ներառելու։ Սովորաբար անօրինական կերպով ձեռք բերված կարողությունները լվանալու, թաքցնելու հազար ու մի զարտուղի ճանապարհներ կան։ Որևէ պաշտոնյայի դիզած կամ չդիզած հարստության մասին հիմնականում կարելի է պատկերացում կազմել այն ժամանակ, երբ նա զրկվում է իշխանությունից։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի ֆինանսական հնարավորությունների իրական պատկերը պարզ կլինի իշխանությունը կորցնելուց հետո»։