Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն՝ պատերազմին վերջ դնելու համար». Թրամփ

321
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ., 09:36
«Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն՝ պատերազմին վերջ դնելու համար». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։ Այս դիրքորոշումը Թրամփը ներկայացրել է լրագրողների հետ զրույցում՝ Օհայո նահանգ մեկնելուց առաջ։
«Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն՝ այս հիմար պատերազմին վերջ դնելու համար»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարների մասին հարցին։
«Կարծում եմ՝ նրանք՝ երկու կողմերն էլ, ցանկանում են գործարք կնքել, բայց չգիտեն՝ ինչպես դա անել։ Սակայն մենք կհասնենք նրան, որ նրանք գործարք կնքեն»,- հավելել է Թրամփը։