Բանակից գնդերեցներին վտարելու հետևանքները․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի թվի աճը, որն արդեն ահագնացող չափերի է հասնում, ըստ զինվորական մեր աղբյուրի, հետևանքն է նաև այն բանի, որ իշխանության թեթև ձեռամբ բանակից վտարվեցին Մայր Աթոռի նշանակած գնդերեցները, և որոշվեց հոգևոր ծառայության ստորաբաժանումը վերակազմավորել, իսկ հոգեբանները բավականին քիչ են բանակում և աշխատում են ըստ կարիքի։ Իհարկե, ՊՆ-ում հայտարարվում է, թե գնդերեցների ծառայության միայն բնույթն է փոխվել՝ բանակում կլինեն հոգեւոր սպասավորներ, պարզապես նրանք պետք է պայմանագիր կնքեն և ենթարկվեն բանակի բարոյահոգեբանական գծով վարչությանը, այլ ոչ թե Վեհափառին։ Սակայն փաստն այն է, որ արդեն մի քանի ամիս է՝ բանակում գնդերեցներ չկան, զորքի հետ, ըստ մեր աղբյուրի, բարոյահոգեբանական, հոգևոր զրույցներ չեն վարվում, ու նաեւ այս փաստով են պայմանավորված բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները, սպանությունները և դժբախտ պատահարները։ Վերջին բոթը երկու օր առաջ լսեցինք։ Ի դեպ, ոչ մարտական պայմաններում զոհերի թվի աճից մտահոգված են նաև իշխող խմբակցությունում, պարզապես հասկանալի պատճառներով չեն բարձրաձայնում, բայց կարծում են, որ միջոցներ պետք է ձեռնարկել՝ այս ընթացքը կանգնեցնելու համար»։ |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18
