Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

«COP17՝ հանուն բնության, բայց ոչ` Շիկահողի». Դավիթ Գալստյան

57
Այսօր, 00:54
«COP17՝ հանուն բնության, բայց ոչ` Շիկահողի». Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «COP17՝ հանուն բնության, բայց ոչ Շիկահողի
ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ասում ա, որ ինքը / ՀՀ-ն չի պատրաստվում բարձրացնել Շիկահողի արգելոցում ծառահաումների թեման (որը ՇՄՆ-ն խուսափում ա անվանել այդպես, այլ կոչում ա «անտառային էկոհամակարգերի որոշակի վնաս»):
Պարզվում ա, որ «բոլոր օրակարգերից զատ կա ամենակարևոր օրակարգը, դա խաղաղության օրակարգն է»։
Ավլեին՝ «․․․Սա երկկողմ քննարկումների համար չէ ․․․այդ հարցերը բերել COP հարթակ, որը բազմակողմ բանակցային հարթակ է, ոչ թե երկկողմ, կարծում եմ, շատ սխալ կլինի։ Եվ մենք ինքներս կխախտենք մեր նախագահության սկզբունքները․․․»։
Ի դեպ, պոտենցիալ ծանր էկոլոգիական վնասը լոկալ հարց ա՞։
Ի՞նչ ունենք իրականում․
* Ադրբեջանի կողմից օկուպացված են հետևյալ տարաքծների մի մասը՝
1) Ջերմուկի ջրաբանական արգելավայր
2) «Սև լիճ» արգելավայր
3) «Շիկահող» պետական արգելոց
* Կառավարությունը հրաժարվում ա օգտագործել միջազգային (թեմատիկ) միջոցառումը հանրային քննարկում կազմակերպելու, իրազեկելու, արդարացի պահանջ ներկայացնելու համար։
Կողքից սա կարա առաջացնի միայն և միայն բացասական/անլուրջ վերաբերմունք այդ նույն պետությանը։
Տրամաբանական ա՝ ոնց կարելի ա վերաբերվել մի երկրի, որը խուսափում ա ամեն հնարավորություն (էս դեպքում սկուտեղի վրա) օգտագործել սեփական շահերը առաջ տանելու համար:
Ադրբեջանին, կարծես թե, ամեն մի նման հնարավորություն օգտագործում ա՝ «խաղաղության օրակարգը» իրան չի խանգարում։
* Ասում են, որ «այդ հարցերը սխալ կլինի բերել COP հարթակ»։ Էդ որ մի հարթակում ա կառավարությունը էս հարցերը հանրային քննարկում։
ա) ԱԳՆ-ն խուսափում ա խոսել Հայող ցեղասպանությունից նույնիսկ ցեսասպանությունների կանխարգելմանը նվիրված միջոցառմանը։
բ) գերիներից խոսալուց Ադրբեջանը բառը փաստացի արգելված ա․․․
գ) Շիկահողում ծառահատումների մասով նույնիսկ ձևական քրեական գործ չկա․․․ Ջերմուկի, Սև լճի արգելավայրերի մասին պաշտոնական գոնե «մտահոգություն» չեմ էլ հիշում։
* Երկկողմ «հարթակ»։ ՇՄ նախարարը ասում էր, որ Շիկահողի արգելոցին հասցված վնասը հնարավոր կլինի գնահատել Ադրբեջանի հետ սահմանագծումից հետո։
Բայց․
1) վերջի ամիսներին Ադրբեջանը ամրացրել ա դիրքերը Ջերմուկի կոտակայքում՝ հենց արգելավայրի տարածքում
2) ինժեներական աշխատանքներ են նկատվում նաև Սև լճի հատվածում
Սենց ա Ադրբեջանը պատրաստվում «սահմանազատմանը», այ սենց ա հարցը «լուծվում» երկկողմանի հարթակում։
Ու էս ֆոնին կառավարությունը հրաժարվում ա գոնե ֆորմալ, միջազգային ուշադրություն, մինիմալ ճնշում կիրառելու հնարավորությունից․․․»:

Աղբյուրը`   Դավիթ Գալստյան