«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան
![]() «Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ, իսկ գիտե՞ք՝ ինչ է ձեռք բերվել, օրինակ ջրաման՝ 16 500 հատ՝ 7800 դրամով: Ես շուկայից ձեռք բերեցի 4 տարբեր մոդելի թերմոս, որոնց արժեքը 2000-ից 3500-ի սահմաններում է: Հաջորդը՝ բեյջի թել. պետությունն այն ձեռք է բերել 1248 դրամով՝ 19 700 հատ: Ես ու գործընկերս երեկ շուկայում 55 դրամը գերազանցող բեյջի թել չկարողացանք գտնել»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Լիանա Մանուկյանը: «Շուկայի մասնագետներն ինձ ասացին՝ ամենալավ որակի, ամենաթանկ տպագրությամբ բեյջի թելը կարժենար 600 դրամ»,- հավելեց նա: Հիշեցնենք՝ ԱԺ-ում արտահերթ նիստ է, քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
