«Ձեր, նախարարության, կառավարության աշխատանքից գո՞հ եք». Գեղամ Մանուկյան
![]() «Վերջին պահին բերել եք ԱԺ՝ արտահերթով: Դուք՝ ձեր, նախարարության, կառավարության աշխատանքից գո՞հ եք: 2025-ին ստորագրել, հուլիսին ամբողջացնել, նոր, վերջին պահին հիշել ու արտահերթ հրավիրել»,- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը: Փոխնախարարն ասաց, որ ամբողջականացվելուց հետո անմիջապես ձեռնամուխ են եղել վավերացման գործընթացին, դա ՀՀ-ի կողմից ուշացման ու չկատարման հետ կապված որևէ առնչություն չունի: Մանուկյանը շարունակեց. «Աշխատաձևի հարցն է. այսպես չի կարելի աշխատել»: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
