«Եթե ապօրինի է, ինչո՞ւ են թղթերը թարմացրել, սեփականության նոր վկայականներ տվել»․ տնտեսվարող
![]() «Խոսվում է նախկին իշխանությունների մասին, որ ապօրինի կերպով զավթել են տարածքները, տվել են մեզ, եթե տարածքն ապօրինի է, ոնց իրենք ասում են, ինչո՞ւ են թղթերը թարմացրել, սեփականության նոր վկայականներ տվել։ Մարդը մինչև 2029թ․ հողի պայմանագիր ունի՝ Տիգրան Ավինյանի, Սերոբի (Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար՝ Սերոբ Սարգսյան, խմբ․) ստորագրությամբ, եկել ասում են՝ քանդում ենք քո տարածքը․ սա ապօրինի գործողություն է»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց, Շինարարների փողոցի տնտեսվարողների բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է տնտեսվարողներից մեկը։ «Մեր վարձակալները խնդրում են թաղապետից, որ ժամանակ տան, իրենց ապրանքներն իրացնեն, ասում է՝ դուք էդ ժամանակը չունեք, եթե այդ ժամանակն ունենաք՝ ինձ դատի կտաք, ես չեմ կարող քանդել տարածքը։ Ստացվում է՝ մեզ ասում են՝ հավաքվեք, գնացեք ստեղից, մենք ինչ ուզենք՝ անելու ենք»,- հավելել է տնտեսվարողը։ Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանն անդրադառնալով այս հարցին, ասել է, որ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատվեն կրպակներից։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
