«Բեկում հնարավոր է միայն Զելենսկու և Պուտինի հանդիպումից հետո»․ Սիբիհա
![]() Խաղաղության բանակցություններում բեկում հնարավոր է միայն Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան՝ РБК-Украина-ին տված հարցազրույցում։ Լրագրողի հարցին, թե արդյոք Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև եռակողմ հանդիպումը մնում է օրակարգում և երբ այն կարող է տեղի ունենալ, Սիբիհան պատասխանել է, որ Կիևը մշտապես հաստատել է իր պատրաստակամությունը նման հանդիպման համար։ «Մենք կցանկանայինք, որ այն տեղի ունենա որքան հնարավոր է շուտ։ Մենք կօգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն, նույնիսկ ամենափոքրը՝ խաղաղությունը մոտեցնելու համար»,- ասել է ԱԳ նախարարը։ Նրա կարծիքով՝ խաղաղության հասնելու ջանքերում նոր կամ որակապես նոր դինամիկա ապահովելու ամենաարդյունավետ և ճիշտ քայլը Պուտինի և Զելենսկու հանդիպումը կլինի։ «Կամ Թրամփի մասնակցությամբ, կամ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջնորդությամբ։ Մենք այդ մասին ազդակներ ենք ուղարկում և պատրաստ ենք հանդիպմանը»,- հավելել է Սիբիհան։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
