Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
![]() Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Շարբաթյանը (50 կգ) կամային հաղթանակով նվաճեց տիտղոսը: Ոսկե մեդալի համար պայքարում հայ բռնցքամարտիկը մենամարտեց ռումինացի Ալեքսանդրո Բուտանի հետ եւ համառ պայքարում հաղթանակի հասավ 3:2 հաշվով: Հակոբ Շարբաթյանի հաղթանակից հետո դահլիճը սուլեց, ռումինացի մրցակցի մարտավկաները համաձայն չէին մրցավարների որոշման հետ: Հակոբ Շարբաթյանը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել Լեհաստանի ներկայացուցիչ Պյոտր Դվոյացկիին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոմիկ Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: 66 կգ քաշայինների եզրափակիչում Հարությունյանը 1:4 պարտվեց Իտալացի Ռաուլ Բարոնին: Չեռնոգորիայիում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել Էդուարդ Քարամյանը: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
