Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան

60
Այսօր, 03:06
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սեպտեմբերի 21-ից ադրբեջանցի հավատացյալ ժողովուրդը չի կարող հիջաբ կրել դպրոցներում՝ ոչ աշակերտները, ոչ էլ ուսուցիչները։
Հաշվի առնելով բնակչության շրջանում առաջացած դժգոհությունը՝ Ալի ախպերը որոշել է պատասխանել «քաղհասարակության բերանով»։
ՀԿ-ների ազգային ֆորումը (լավ ա չէ՞ հնչում) մի երկար լավաշ հայտարարություն է տարածել և զգուշացրել՝ «երկիրը «իրանացնելու» և մոլլաների պետության վերածելու փորձերը չեն հաջողվի»։
Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս ա եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ։
Դա է նաև պատճառը, որ դրսում ապրող և ազատության հնարավորություն ունեցող շատ ու շատ ադրբեջանցիներ նրան իրենց ազգի համար ավելի մեծ թշնամի են համարում, քան մեզ՝ հայերիս։
Ինչքան էլ տարօրինակ թվա, ադրբեջանցի ժողովրդի հետ, այլ ոչ թե կլանի, արժե խոսել ու խոսել