Եմեն մեկնելու ճանապարհին ավելի քան 100 միգրանտ է խեղդվել
319
Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ., 15:08
![]() Հոկտեմբերի 9-ի գիշերը Ջիբութիի ափերի մոտ 305 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել։ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ զոհվել է 109 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, ևս 116-ը համարվում են անհետ կորած։ Ավելի քան 80 ուղևոր, բոլորը Եթովպիայի քաղաքացիներ, կարողացել են փրկվել: ՄՄԿ-ն ողբերգության մասին տեղեկություններ է ստացել փրկվածներից: Ջիբութիի իշխանությունները շարունակում են որոնողական-փրկարարական գործողությունները: Ամեն տարի Աֆրիկայի եղջյուրից տասնյակ հազարավոր միգրանտներ անցնում են Ջիբութիով և Եմենով ուղևորվում դեպի Պարսից ծոցի երկրներ՝ ավելի լավ կյանքի որոնման համար: Միայն սեպտեմբերի 10-ից ի վեր Եթովպիայից երկիր է ժամանել ավելի քան 20,000 մարդ: |

Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է նրանցից մեկի մահվամբ, ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց
9520:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
16816:55
Նեպալի լեռներում ուղղաթիռներ են բախվել (տեսանյութ)
21513:01
Թուրքիայի հարավ-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել (տեսանյութ)
18912:13
Հրդեհ՝ Երևանի «Պալաս» առևտրի կենտրոնում (տեսանյութ)
12411:30
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկին
17610:43
