«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները. 1. Ուկրաինային այլևս չեն տրվի տիեզերական հետախուզության այն կոորդինատները, որոնցով հարվածում էին Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, որն իր հերթին կխորացնի եղած տարաձայնությունները Կիևի և Վաշինգտոնի միջև 2. Եթե Բեռլին-Լոնդոն-Փարիզ եռյակը իր վրա վերցնի պատերազմի բեռը և շարունակի ֆինանսավորել Զելենսկու վարչակարգին, շարունակվելու է նատօյական երկրների միջև առկա ճեղքվածքը և ԱՄՆ-ԵՄ տարանջատումը 3. Պուտինը հաստատ 1,5 ժամ տևողությամբ զրույցի ընթացքում պայմանավորվել է նաև Իրանի հարցով, կա տեղեկություն, որ իրանական հարստացված ուրանը կարող է տեղափոխվել Ռուսաստան, որը կնպաստի լարվածության թուլացմանը, գուցե և կանխի պատերազմի վերսկսումը 4. Հնարավոր է Զելենսկու պաշտոնանկության շուրջ միջազգային դերակատարների միջև փոխհամաձայնություն 5. Կանցլեր Մերցը շարունակում է մնալ պատերազմի լայնածավալ ֆինանսավորման կողմնակից, որն աննախադեպ հարմար առիթ է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմից վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների համար պայքարի թեժացման 6. Թրամփն արդեն սկսել է Կոնգրեսի ընտրարշավում գովազդել դիզելային գործարքը, որն հաստատ ունենալու է ներքաղաքական ազդեցություն 7. Նոր ֆինանսական հոսքերը ՌԴ բյուջե կարող են նպաստել Կրեմլի դիրքորոշումների կոշտացմանը, վերջերս շատ են խոսում Օդեսայի և ծովափնյա շրջանների մասին 8. Վերջում մի կանխատեսում մեր տարածաշրջանի մասին՝ Թրամփի ուղին հնարավոր է, որ նոր փայատերեր ունենա... ասում եմ հնարավոր է, բայց ոչ 100%-ով»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6912:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
7512:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
10511:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
9411:18
«Բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
9911:06
«Դիզելի գործարքը տնտեսական պղպղջակ է՝ ամերիկացի ընտրողի աչքերին թոզ փչելու». Արեգ Սավգուլյան
6410:48
