Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ.

«Դիզելի գործարքը տնտեսական պղպղջակ է՝ ամերիկացի ընտրողի աչքերին թոզ փչելու». Արեգ Սավգուլյան

50
Այսօր, 10:48
«Դիզելի գործարքը տնտեսական պղպղջակ է՝ ամերիկացի ընտրողի աչքերին թոզ փչելու». Արեգ Սավգուլյան

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփ-Պուտին դիզելային գործարքի քաղաքական ենթատեքստը և տնտեսական պղպջակը։
1. Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև նախագահական մակարդակով համաձայնություն է ձեռք բերվում ըստ որի ՌԴ-ի վրայից հանվում են դիզելի վաճառքի պատժամիջոցները, իսկ ռուսական կողմը պարտավորվում է ամսական 300 հազար տոննա դիզել մատակարարել պայմանով, որ հետագայում դրա ծավալները կմեծացվի։ ԱՄՆ-ն տարեկան օգտագործում է 170 միլիարդ տոննա դիզել։Այսինքն՝ մատակարարվելիք ռուսական 300 հազար տոննա դիզելը ԱՄՆ-ի տրանսպորտային տարեկան սպառման մոտ 0.21%-ն է, կամ մոտ 18 ժամվա սպառումը, որը էական նշանակություն չի կարող ունենալ անգամ դիզելի գների իջեցման հարցում, որը Թրամփի կառավարման շրջանում՝ պայմանավորված Մերձավոր Արևելքի ճգնաժամով աճել է մոտ 70 տոկոսով։
2. ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին Կոնգրեսի և Սենատի ընտրություններ են և քաղաքական շոուի հանար վառելիքի (դիզելի) գորժոնը կարող է վերաժվել հանրապետական կուսակցության հաղթաթղթի և պատահական չէ, որ Թրամփը հրապարակային շնորհակալություն է հայտնում Պուտինին, իսկ ընտրողներին ասում որ շնորհիվ այս գործարքի ԱՄՆ-ն միլիոնավոր գալոն դիզել է ստանալու։ Մնացածը քարոզչամեքենայի խնդիրն է տնտեսական փուչիկը փչելու, բայց խնդիրը քաղաքական է զուտ իր ածանցյալ կրավորական բնույթով։
3. Դիզելի գործարքի զոհասեղանին դրվել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ ԱՄՆ-ը նախագահը վերջինիս հետ կապված հարցին ուղղակի արձագանքել է, որ ճիշտ կլինի եթե Ուկրաինան նոր նախագահ ընտրի։ Կարժում եմ, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն եկել են համաձայնության այս հարցում, կամ ԱՄՆ-ը նախագահը լայն ժեստ է անում, իսկ դժգոհության պատճառները Զելենսկուց ավելի շատ են քան թե նրան պահելու հիմնավորումները։
4. Անկախ ուսումնասիրությունները ցուց են տալիս, որ Ուկրաինայում միայն պատերազմի մասնակցությունից ազատվելու զինկոմների սև շրջանառությունը տարեկան կազմում է 5 միլիարդ դոլար, որը չի կարող լինել միայն տեղային հարթության կոռուպցիա, այլ սա կրում է ուղղահայաց համակարգային բնույթ։ Եվրոպացիները և ամերիկացիները Զելենսկուն մեկ անգամ չէ մեղադրել են փող աշխատելու մեջ, նա ոչ թե պատերազմում է, այկ ուղղակի փող է աշխատում։ Համացանցում տեղեկատվություն կար, որ պատերազմից Զելենսկին ամսական 11 միլիոն դոլար է աշխատում, բայց դրանք գրոշներ են։
5. Որքան ԱՄՆ-ն և Եվրոպան խստացնում են ճնշումները Ռուսաստանի վրա, այնքան Մոսկվան ավելի է հայտնվում Պեկինի գրկում։ ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ին տնտեսական պատժամիջոցներով խեղդելու բանաձևը չի բերում ցանկալի արդյունքների, իսկ Զելենսկին տրված ռեսուրսների շրջանակներում չի գոհացնում իր տերերին։ Միաժամանակ Թրամփի վարչակարգի հիմքերը խարխլվում են Մերձավոր Արևելքում կրած ձախողման հետևանքով։
Եզրահանգում
Դիզելի գործարքը տնտեսական պղպղջակ է ամերիկացի ընտրողի աչքերին թոզ փչելու, դրա հիմնական նպատակը կոնգրեսի և Սենատի ընտրություններում հանրապետական կուսակցության հաղթանակն է։ Դիզելի գների իջեցումն իրականում կապվում է ոչ միայն ներկրումների կրճատման, այլև նավթի վերամշակման ծախսերի մեծացման գործոնի հետ։ Սակայն Թրամփի դիզելային խաղը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է տնտեսական իմաստով աննշան քայլը ներքաղաքական դաշտում մատուցել որպես ամերիկյան ողջ տնտեսության փրկօղակ, մինչդեռ ինքը ԱՄՆ-ն ամսական մոտ 5.2 միլիոն տոննա դիզել է արտահանում, իսկ ՌԴ-ի կողմից հոկտեմբերին 300 հազար տոննա, նոյեմբերին 500 հազար կամ հետագայում 1 միլիոնը ոչինչ չեն փոխելու ամերիկյան տնտեսական գիգանտի համար»:

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան