Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է

207
Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ., 18:00
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է

«Հրապարակ»-ը գրում․ «Սեպտեմբերի 26-ին Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացին՝ Թոմաս անունով, փորձել է առանց համապատասխան փաստաթղթերի հատել հայ-վրացական սահմանը, սակայն ձերբակալվել է հայ իրավապահների կողմից։ Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ քաղաքացին առանց համապատասխան թույլտվության և անհրաժեշտ փաստաթղթերի փորձել է ապօրինի հատել սահմանն ու անցնել Վրաստանի Հանրապետություն։ Դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել է։

Թոմասի շահերի պաշտպանությունն ստանձնել է հանրային պաշտպան Հայկ Յաղուբյանը։ Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալը փորձել է սահմանը հատել ոչ թե սահմանային անցակետով, այլ փշալարերի վրայով։

Պաշտպանի խոսքով՝ Թոմասը Հայաստան է մուտք գործել օրինական ճանապարհով և երկրում գտնվել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով։ Ինչ վերաբերում է սահմանն ապօրինի հատելու փորձի նպատակին, Հայկ Յաղուբյանը մանրամասներ չի հայտնել»։