Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.

«Հավատում եմ բնության, առավել ևս՝ լեռների հզոր էներգիային»․ Շիրակ Բունիաթյան

53
Այսօր, 16:06
«Հավատում եմ բնության, առավել ևս՝ լեռների հզոր էներգիային»․ Շիրակ Բունիաթյան

Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի՝ այս տարիների վարած քաղաքականությանը հետևելով՝ ինձ համար ամենևին էլ զարմանալի չէր, որ նա ի վերջո կգնա Ամուլսարի խնդրահարույց ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհով։
Ես առհասարակ անեծքներ հնչեցնել չեմ սիրում, առավել ևս՝ երբ տղամարդն է դա անում։ Բայց այս անգամ մի մաղթանք ունեմ։
Ես հավատում եմ բնության, առավել ևս՝ լեռների հզոր էներգիային։
Ուստի մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին և այդ որոշմանն աջակցած բոլոր անձանց։
Լեռները հազարամյակների պատմություն ունեն, իսկ մարդկային որոշումների հետևանքները երբեմն շատ ավելի երկար են ապրում, քան դրանք կայացնողները...»։

Աղբյուրը`   Շիրակ Բունիաթյան