«Ամուլսարի հանքավայրի շահագործումը երկար տարիներ մտահոգությունների առարկա է»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի աղետաբեր քաղաքականության հետևանքով Արցախը կորցրինք, Ջերմուկը դարձավ սահմանամերձ տարածք, Ջերմուկի մոտակա բարձունքներում ադրբեջանական զինուժն ամրացել է։ Դա բացասաբար է ազդել Ջերմուկ հանգստավայրի, առողջարանի գրավչության վրա։ Դա քիչ էր, հիմա էլ Ամուլսարի հանքավայրն են գործարկում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը։ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը երկար տարիներ լուրջ մտահոգությունների և քննարկումների առարկա է դարձել Ջերմուկ առողջարանային քաղաքի համար։ Այդ մտահոգությունները վերաբերում են բնապահպանությանը, մասնավորապես՝ ջրային ռեսուրսներին։ Ամուլսարի հանքավայրում պայթեցման աշխատանքները և քիմիական նյութերի (օրինակ՝ ցիանիդային կորզման) օգտագործումը կարող են վնասել Ջերմուկի հայտնի տաք և հանքային ջրերի ավազաններին, փոխել դրանց կազմը կամ հանգեցնել աղբյուրների անհետացմանը։ Բաց հանքի շահագործման ժամանակ պայթեցումներն ու տեխնիկայի աշխատանքը կառաջացնեն մեծ քանակությամբ փոշի և մեծ աղմուկ։ Հիմա ո՞ւր են Ամուլսարի պաշտպան բնապահպանները, ինչպե՞ս են նրանք պայքարում, որպեսզի հանքառատ Հայաստանում ևս մեկ բաց հանք չավելանա»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
