Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ.

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան

63
Այսօր, 03:06
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շաքիի դեպքի հետ կապված մի բան էլ ես ասեմ, որ, անշուշտ, վարկած է, ինչպես մյուս հնչող խոսքերը:
Նախ, մենք ինչո՞ւ ենք վստահում, որ հակառակորդը ճիշտ է ասում, որ սահմանախախտը, որ նաև հանցագործ է, դասալիք է:
Իսկ գուցե հակառակորդը հատուկ է նրան ուղարկել, որպեսզի իրականում ստուգի.
ա/ մեր սահմանների պաշտպանության մակարդակը այն տարածքում, որտեղից անցել է հակառակորդի զինվորը,
բ/ մեր անվտանգության ուժերի աշխատանքը,
գ/ մեր ներքին գործերի աշխատանքը,
դ/ մեր հանրային արձագանքը,
ե/ թե ինչպես է խաղաղությունը խնամում իշխող ուժը...
Ու ևս մի բան այս թեմայով: Երբ որոշ շրջանակներ գրեթե մեղադրում են հայ կնոջը, մտածե՞լ են՝ ինչպիսին կլիներ իրենց և իրենց կնոջ արձագանքը, երբ գային տուն և տեսնեին, որ դիվանին զենքով անծանոթ է նստած:
Ընդ որում, մի կողմ եմ թողնում ազգությունը, ուղղակի զենքով անծանոթ է ներխուժել քո տուն:
Քաղաքակիրթ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, այդ զինված հանցագործին տեղում կվերացնեին:
Անշուշտ, ես կողմ եմ, որ նրա դատավարությունը տեղի ունենա ՀՀ-ում, ապա փոխանակվի մեր գերիներից մեկի հետ:
Ես դեմ կլինեմ, եթե նրա նկատմամբ խոշտանգում կամ վատ արարաք իրականացվի, ինչպես հարևան հանրապետությունում խոշտանգումով սպանվեցին մոլորված և հոգեկան խնդիր ունեցող Կարեն Պետրոսյանը կամ Մամիկոն Խոջոյանը 2014-ին»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան