Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.

«Ճեմարանի ուսանողների են բռնաբարում, արքեպիսկոպոսներից մեկը համակուրսեցուն էր բռնաբարել․ խոսել դրա մասին, նշանակում է Եկեղեցու դե՞մ լինել»․ Արման (Գևորգ) Սարոյան

31
Երեկ, 23:48
«Ճեմարանի ուսանողների են բռնաբարում, արքեպիսկոպոսներից մեկը համակուրսեցուն էր բռնաբարել․ խոսել դրա մասին, նշանակում է Եկեղեցու դե՞մ լինել»․ Արման (Գևորգ) Սարոյան

«Երեք միջազգային փորձաքննություններով հաստատվում է, որ տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։ Թող հրապարակեն․․․ Եկեղեցու փաստացի պետն ասել է՝ դա ինձ համար հիմք չէ։ Ինքը գիտի, որ նա է, ես նաև ասում եմ, որ ինքն է կազմակերպել այդ նյութերի արտահոսքը, և քրեական գործ կա հարուցված»,- այս մասին Հանրային Հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է կարգալույծ եպիսկոպոս Արման (Գևորգ) Սարոյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ երբ այսպիսի հարցեր են բարձրաձայնվում, ասում են՝ դուք Եկեղեցու դեմ եք, Սարոյանը նշել է․ «Ի՞նչն է եկեղեցու դեմ․ ճեմարանի ուսանողների են բռնաբարում կամ այսօրվա արքեպիսկոպոսներից մեկը ուսանող եղած ժամանակից համակուրսեցուն է բռնաբարել․ խոսել դրա մասին, նշանակում է Եկեղեցու դե՞մ լինել։ Կամ քեռակնոջ հետ տեսանյութեր ես հրապարակում, մենք ասում ենք ՝ քա՛յլ արա, քայլ չի արվում, ի՞նչ պիտի անենք։ Եկեղեցու որևէ կանոն չի գործում։ Անընդհատ այդ հարցն են քննարկում՝ պետությունն իրավունք ունի՞ եկեղեցու գործերին միջամտել։ Եթե պետությունն իրավունք չունի, բա ո՞վ իրավունք ունի։ Եթե եկեղեցու որևէ ատյան չի աշխատում, եթե բռնազավթված է կաթողիկոսական գահը՝ կլանի կողմից կառավարվում է, մյուսները ճնշումների տակ են, ենթարկվում են կեղծ, քաղաքականացված օրակարգին, ինչի՞ մասին է խոսքը։ Այսօր Եկեղեցին գործիք է ընդդիմության և օտարերկրյա ուժերի ձեռքին»։

Արման (Գևորգ) Սարոյանի հարցազրույցը՝ Հանրային Հեռուստատեսությանը