«Հենց Շաքիի դեպքն է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի և ՀՀ ԱԺ նախագահի հանդիպման պատճառը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ազգային Ժողովի նախագահ Ռուբինյանն այսօր խորհրդարանում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Հաղորդագրությունն ասում է, որ կարևոր են համարել դիտորդությունը։ Դրա՞ համար է Կոյվուն հասել խորհրդարան։ Հազիվ թե։ Եվ այստեղ հատկանշական է, որ նա խորհրդարան է այցելել մի ժամանակ, երբ ակտուալ է Շաքիի դեպքը, ադրբեջանցու ներթափանցումը։ Ինչպես հայտնի է, ԵՄ դիտորդական առաքելությունը մոնիտորինգ է անում հայ-ադրբեջանական սահմանին։ Ըստ այդմ հարց է առաջանում՝ Կոյվուն ի՞նքն է եկել խորհրդարան որևէ բան հայտնելու կամ պարզելու, թե՞ Հայաստանի իշխանությունն է նրան հրավիրել՝ որևէ հարց տալու կամ որևէ բանի համար «նախատելու»։ Այստեղ իհարկե նշածս հարցերի շրջանակում կարող ենք դիտարկել տարբեր վարկածներ, տարբեր հնարավոր սցենարներ, թե ինչ խոսակցություն կամ իրական մոտիվ, պատճառ կարող է լինել Շաքիի դեպքի ֆոնին հանկարծ Ռուբինյան-Կոյվու հանդիպման համար։ Բայց թերևս կասկածից վեր է, որ հենց այդ դեպքն է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի՝ Հայաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպման պատճառը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
