«Հայաստանի միջուկային էներգետիկայի ապագայի հարցը շարունակում է բաց մնալ». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի միջուկային էներգետիկայի ապագայի հարցը, կարծես թե, շարունակում է բաց մնալ։ Նոր ատոմակայանի կառուցման խնդիրը դեռ չի լուծվել, իսկ եղածի շահագործման ժամկետն ասվում է, որ նպատակահարմար է երկարաձգել մինչև 2036 թիվը։ Այսինքն, հին ատոմակայանի շահագործման ժամկետը կարող է ավարտվել նախքան նորի կառուցման ավարտը (եթե դրա կառուցումը երբևէ մեկնարկի)։ Զուգահեռաբար խոսք է գնում Հայաստանի էներգետիկ համակարգը Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերին միացնելու մասին։ Այնպես չստացվի, որ այդ միացումով հետո արդարացնեն նոր ատոմակայան կառուցելու մտքից ու նպատակից հրաժարվելը։ Իսկ այդ, արդեն իսկ գոյություն ունեցող պահանջը, վստահ եմ, Անկարան ու Բաքուն կսաստկացնեն էներգահամակարգերի միավորումից հետո այն պատճառաբանությամբ, որ իրենք կարող են բավարարել ՀՀ էլեկտրականության սպառման կարիքներն առանց նոր ատոմակայանի։ Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
