«Ադրբեջանն ու Հայաստանը առաջադրել են Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար»․ Ալիև
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը կարժանանան Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ «Նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության առաջմղման գործում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին իր նախաձեռնությամբ կազմակերպված Վաշինգթոնի խաղաղության գագաթնաժողովում։ Ի նշան խաղաղության գործընթացում նրա նշանակալի ավանդի՝ Ադրբեջանը և Հայաստանը, իմ նախաձեռնությամբ, համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Հույս ունենք, որ նախագահ Թրամփի՝ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու պատմական ջանքերը պատշաճ ճանաչում կստանան այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման ժամանակ»,- ասվում է հրապարակման մեջ։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
