Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

«Հայը հայի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի, ազգի տեսլականը ո՞րն է». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

55
Այսօր, 01:00
«Հայը հայի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի, ազգի տեսլականը ո՞րն է». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույց է տվել «Հարցեր կան» հաղորդաշարին: Սրբազանը կրկնել է՝ սա իր երազած Հայաստանը չէ: «Ասել եմ բոլոր իշխանությունների օրոք, ասում եմ նաև հիմա. հայը հայի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի, ազգի տեսլականը ո՞րն է։ Այն ժամանակ, երբ մեզ դեռ թույլ էին տալիս դպրոցներում լինել, ներկայություն ունենալ, միշտ հարցնում էի ուսուցիչներին, տնօրեններին՝ դուք ի՞նչ եք ուզում ստանալ տասներկու տարի անց, դուք պարզապես գիտելի՞ք եք փոխանցում «ինչ ուզում է լինի» մոտեցմա՞մբ, բայց այդպես կրթություն չի լինում, կրթությունն այն է, երբ հստակ սահմանում կա, թե վերջնարդյունքն ինչպիսին պետք է լինի, ինչպիսի հայ ես ուզում ունենալ։ Միայն գիտելիքն առանց բարոյականության վտանգավոր է։

Լավ հայը պետք է լինի իր ժառանգությանը գիտակ, իր ինքնությանը փարված, իր հայրենիքի տեսլականը պատկերացնող, քրիստոնեական արժեքներով ապրող»,- ասել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

«Հայը հայի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի, ազգի տեսլականը ո՞րն է». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան