Արդեն 4 օր է՝ Բանավան թաղամասի 1-ին շենքի նկուղները ջրի տակ են
![]() Արդեն 4 օր է՝ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գտնվող Բանավան թաղամասի 1-ին շենքի նկուղային հարկերը բառի բուն իմաստով վերածվել են «լողավազանի»։ Նկուղներում կուտակված խմելու ջրի խորությունը որոշ հատվածներում հասնում է մոտ 1 մետրի, և իրավիճակը, բնակիչների փոխանցմամբ, օրեցօր ավելի է վատանում։ Բնակիչներն ահազանգում են, որ ջուրը ոչ միայն չի հեռացվում, այլև շարունակում է շատանալ։ Մի շարք նկուղներ այն աստիճան են լցվել, որ անգամ երկարաճիտ ռետինե կոշիկներով այնտեղ մտնելն արդեն գրեթե անհնար է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդրի հետևանքով վնասվում են բնակիչների և այնտեղ գործող խանութների գույքն ու մթերքը։ Մարդիկ կանգնած են իրենց ունեցվածքը կորցնելու իրական վտանգի առաջ: Բնակիչների խոսքով՝ դեպքից երկու օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները ժամանել են, նմուշառում կատարել և հեռացել, սակայն դրանից հետո որևէ տեսանելի արդյունք չի եղել, իսկ ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
