Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
![]() Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցները։ Թարմացված ցանկը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։ Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցներն ուղղված են 23 կազմակերպության, երեք անհատի և 12 նավթատար նավի։ Մեծ Բրիտանիան ընդլայնել է «Ռոստեխ»-ի դեմ պատժամիջոցները և ավելացրել է «Զարուբեժնեֆտ» նավթագազային ընկերությունը, Իրկուտսկի նավթային ընկերության INK-Capital կառավարիչ ընկերությունը, ինչպես նաև մի քանի ընկերություններ Թուրքիայից, Չինաստանից և Թաիլանդից, որոնք «ներգրավված են Ուկրաինայի անկայունացման կամ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ անկախության խաթարման կամ սպառնալիքի մեջ՝ Ռուսաստանին ապրանքներ կամ տեխնոլոգիաներ մատակարարելով»։ Ցուցակում նաև ներառված են Ղրղզստանից երեք և Կանադայից մեկ ընկերություններ։ Նշվում է, որ նրանք «ներգրավված են Ռուսաստանի կառավարությունից օգուտներ ստանալու կամ ֆինանսական գործարքների միջոցով աջակցելու մեջ»։ Մեծ Բրիտանիան վերջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 1-ին։ Այդ ժամանակ սահմանափակումներ են սահմանվել 23 ֆիզիկական և իրավաբանական անձանց և 8 նավերի նկատմամբ, որոնցից մի քանիսը պատկանում են Ռուսաստանի «ստվերային նավատորմին»։ Նոր ցուցակում ընդգրկվածների թվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական և չճանաչված Հարավային Օսիայի նախկին ղեկավար Ալան Գագլոևը, Հարավային Օսիայի նախագահ Մարատ Կամբոլովը, «Առաջինների շարժման» խորհրդի նախագահ Արթուր Օրլովը, ԱԴԾ սպա Յան Զանևսկին և այլք։ |

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
179Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
157Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
142Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
38526.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
19924.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
18623.10.2026, 15:00
