Դատարանը մեղավոր ճանաչեց կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն
![]() Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, կայացրած մեղադրական վերդիկտ է կայացրել։ «Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342–ից 344–րդ հոդվածներով, դատարանը որոշեց քրեական վարույթով կայացնել մեղադրական վերդիկտ։ Համբարձում Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ։ Գևորգ Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ»,–ասաց դատավորը։ Լրացուցիչ դատալսումների օր է նշանակվել հոկտեմբերի 15-ը։ Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են 2025–ի նոյեմբերի 2-ին: Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվել են նոյեմբերի 3-ին, իսկ նոյեմբերի 29-ին կալանքը երկարացվել է 3 ամսով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։ Մայիսի 7–ին նրանք ազատվել են տնային կալանքից, դատարանը որոշեց կիրառել վարչական հսկողություն։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
