«Արևմուտքի հատուկ ծառայությունները կարող են օգտագործել ՀՀ-ում գտնվող տվյալների կենտրոնը՝ ՌԴ-ի և այլ երկրների դեմ»․ Շևցով
![]() Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից՝ Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ մեկնաբանելով օգոստոսի սկզբին Հրազդան քաղաքում NVIDIA-ի պրոցեսորներով աշխատող՝ Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի բացումը։ Շևցովի խոսքով՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ Firebird ընկերությունը ենթարկվում է ամերիկյան օրենսդրությանը, ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ նրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին»։ «Սա նշանակում է, որ հայկական պետական կառույցների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց հայկական իշխանությունների համաձայնության», — նշել է Շևցովը։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
