«Փոխանակման մասին քննարկումներ այս պահին չեն կարող լինել». Արմեն Խաչատրյան
108
Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2026 թ., 11:11
![]() «Փոխանակման մասին քննարկումներ այս պահին չեն կարող լինել»,- Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հայ գերիների և ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու հնարավոր փոխանակմանը: «Այս պահին քրեական գործ կա հարուցված, պետք է իրավական գնահատական տրվի սահմանը խախտած ադրբեջանցու գործողություններին, որից հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան, այնտեղ ամենայն հավանականությամբ կդատապարտվի և կսկսի կրել պատիժը՝ ՀՀ օրենքներին համապատասխան: Դրանից հետո չեմ բացառում, որ, հնարավոր է, գերեվարության մեջ գտնվող մեր հայրենակիցների Հայաստան տեղափոխվելու դիմաց հանձնվի այդ ադրբեջանցի զինծառայողը: Բայց դրա մասին խոսելը շատ վաղ է»,- ասել է նա: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
