«Սա Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք» է». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարում էր, որ, եթե Շաքիի բնակչուհին ահազանգեր իրավապահներին ու սպասեր, որ նրանք գային՝ ինքը ոչինչ չձեռնարկեր ադրբեջանցու դեմ, ապա պրոֆեսիոնալ իրավապահները կանեին իրենց գործն ու չէր լինի այդ միջադեպը։ Ըն որում, սա ասվում է մի դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը դրա նախորդ օրը պաշտոնանկ է արել ԱԱԾ պետի տեղակալին, մեծ հավանականությամբ՝ «պրոֆեսիոնալ աշխատանքը տապալելու» համար, քանի որ այդ պաշտոնանկությունը հաջորդեց Շաքիի դեպքին։ Իսկ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 29–ին է ադրբեջանական կողմը տեղեկացրել զինվորի հնարավոր ներթափանցման մասին։ Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը ինքն է ըստ էության իր որոշմամբ ակնառու ի ցույց դնում, որ «պրոֆեսիոնալ աշխատանքը» տապալվել է, հետո խորհրդարանի ամբիոնից մեղադրում է Շաքիի բնակչուհուն, որ իր տան բազմոցին ադրբեջանցի հայտնաբերելով՝ չի սպասել իրավապահներին։ Սա այլ բան չէ, քան «ոչ պրոֆեսիոնալ քաղաքական աշխատանք» երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի կատարմամբ, կամ պարզապես Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»։ Ընդ որում, նկատենք, որ խոսքը մի տիկնոջ մասին է, որը բավականին ծանր վիրավորվել է եւ ներկայումս բավականին բարդ վիրահատական պրոցեսի միջով է անցնում, որպեսզի չմնա հաշմանդամ։ Եվ, երբ կինը, նրա հարազատները, նրա երեխաները գտնվում են այդպիսի ծանր վիճակում, իսկ պետության վարչապետը խորհրդարանի ամբիոնից դե ֆակտո մեղադրում է նրան, դա ցավագին կեպով արտացոլում է այն ծանր քաղաքական ու բարոյահոգեբանական վիճակը, որում գտնվում է այդ պաշտոնյան եւ որում նրան է փաստորեն վերապահված պետության շահն ու քաղաքացիների անվտանգությունը սպասարկելը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Թաիլանդը մտադիր է սահմանել ելքի հարկ
10818:48
Ստամբուլում զբոսանավը բախվել է 200-ամյա առանձնատանը
10118:06
«Իրենք սպառնալիք են ստեղծում, բայց մեղավոր են համարում քաղաքական ակտիվություն դրսևորողներին»․ Տիգրան Աբրահամյան
7918:00
«COP17 անցկանող երկրում ո՞նց կարող են օդի աղտոտվածությունը հաղթահարելու պետական ծրագիր չունենալ»․ Վահան Բաբայան
9217:12
«Բյուջեն մսխելու մաստեր կլասս»․ Գևորգ Ստեփանյան
10316:48
«Պատմական և իրավական փաստեր՝ ադրբեջանական կեղծ թեզերի վերաբերյալ»․ Էդուարդ Շարմազանով
9116:36
