Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2026 թ.

«Իրենք սպառնալիք են ստեղծում, բայց մեղավոր են համարում քաղաքական ակտիվություն դրսևորողներին»․ Տիգրան Աբրահամյան

69
Այսօր, 18:00
«Իրենք սպառնալիք են ստեղծում, բայց մեղավոր են համարում քաղաքական ակտիվություն դրսևորողներին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Արթուր Դանիելյանին չբռնեին՝ պատերազմ կսկսեր։
Սրանց որ մնա, օրենսդրական փոփոխություն կանեն, ֆեյսբուքյան գրառումների համար հեռախոսները կառգրավեն ու մարդկանց անունից քոմենթներ էլ կգրեն։
Իրական սպառնալիքները չեն կանխում, ավելին՝ իրենք են իրենց գործունեությամբ երկրի համար սպառնալիք ստեղծում, բայց վերջում մեղավոր են ֆեյսբուքում կամ քաղաքական դաշտում ակտիվություն դրսևորողները»։