«Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ»․ Էլչին Ամիրբեկով
![]() «Ադրբեջանը շարունակում է Հայաստանից ակնկալել քայլեր՝ խաղաղության պաշտոնական ձևակերպման ճանապարհին առկա լուրջ խոչընդոտը վերացնելու համար։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում արձանագրված առաջընթացը և առկա փաստացի խաղաղությունը դեռևս չեն նշանակում խաղաղության գործընթացի ավարտ»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակում բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում։ Ամիրբեկովը նշել է, որ խաղաղության պաշտոնական ձևակերպումն անհրաժեշտ է դրա կայուն և անշրջելի բնույթն ապահովելու համար։ Բանակցությունների ընթացքում նա զրուցակիցներին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ներկայիս վիճակի, հեռանկարների և դրական դինամիկայի մասին։ Նշվել է, որ ձևավորված դե ֆակտո խաղաղությունն արդեն շոշափելի գործնական արդյունքներ է տալիս, այդ թվում՝ տնտեսական համագործակցության և երկկողմ առևտրի ընդլայնման տեսքով։ Սա նպաստում է վստահության ամրապնդմանը և խաղաղության մթնոլորտի ձևավորմանը։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
