Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2026 թ.

«Միանում եմ Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության դեմ չելենջին ու պատմում իմ կյանքի պատմությունը». Տաթևիկ Վիրաբյան

78
Այսօր, 00:48
«Միանում եմ Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության դեմ չելենջին ու պատմում իմ կյանքի պատմությունը». Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որոշեցի միանալ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ չելենջին ու պատմել իմ կյանքի պատմությունը։
Ես Տաթեւն եմ մենք մի տուն ունեինք խաղաղ ու պարզ երկնքի տակ՝ հայրենիք ենք ասում էդ տանը ։ Մեզ համար ապրում էինք , արարում , աշխատում ։ Բարեկամի հետ բարեկամ էինք թշնամու հետ զգոն ոչ թե թշնամի ։
Մի օր գլխարկը գլխին մի մարդ քայլելով եկավ կողքին էլ մի կին բա թե փրկիչ եմ պիտի փրկեն ձեզ թե ինչից չիմացանք։
Մեկ էլ մի օր վեր կացավ, ասաց «հայրենիքը իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքը »:
Ասաց ու էդ ասածը խզմզեց էդ մեր տան պատերին։ Էդ տունը գալու օրվանից քաոս սարքեց։ Շատերս էդ մարդ ու կնկան ընդունեցինք մեր ընտանիք, զայրացավ սկսեց ատելություն սերմանել մեր մեջ, տունը սկսեց խարխլվել, շարունակ հայհոյանք, ատելություն ու անհանդուրժողականություն։
Դրանով էս մարդ ու կինը չհանգստացան. մի հարևան ունենք. ամեն անգամ գալիս էր մեր վրա կռիվ, բա թե ձեր տունը իմն ա, պիտի զավթեմ, դե մենք էլ մի կերպ պաշտպանում էինք մեր տունը։ Էս մարդը բռնեց, էդ հարևանին բզբզեց, սա նորից առիթավորված եկավ վրներս կռիվ։ Մեր եղբայրներին զոհեցին ու տան կեսն էլ տվին էս հարևան թշնամուն։
Ես ու մեր ընտանիքի շատ անդամներ չհանդուրժելով էս ամենը, մերժելով էս ինքնակոչ տնավորվածին, սկսեցինք փորձել դեմը առնել, սա էլ ոչ ավել ոչ պակաս, ասաց՝ լավ եմ արել։
Բռնեց ինձ ու շատերին բանտ նետեց, որ լռեցնի, հետո տան մի պատից էլ մի քիչ տվեց հարևանին,էլի ըբոստացանք։ Սա մի քանի մարդ վարձեց թաքնվեց հետևները ու սույն անձանց ասաց, որ մեր վրա ուժ կիրառեն ու ռուբեր գցեն։ Էդ ժամանակ ես ծանր վիրավորվում ստացա իմ հայրենիքում իմ հայրենակցի կողմից ...
Հետո շարունակեցինք մեր ըմբոստանալը, որ մի ձև գտնենք, էս չարիքի դեմը առնենք։
Մեկ էլսրա կինը մտավ «Ֆեյսբուք» ու սկսեց բոլորիս թիրախավորել, վիրավորել, էլ ոջիլ, էլ էշ, մի խոսքով՝ մի խայտառակ վիճակ։
Հա, ի դեպ, իմացել էինք՝ սրանք սկի զագսով մարդ ու կնիկ էլ չեն։
Մի խոսքով մի օր վեր կացանք առավոտ տենանք սրանք մարդ ու կին բաժանվում են, կինը վեշերը վերցրել, գնում ա վարձով ապրի, մի հատ էլ ըտեղ ալամ աշխարհով խայտառակ եղանք։
Հիմա էս կինը հելել հեքիաթներ ա պատմում ամեն օր էս ծանրաբեռնված ուղեղներս բռնության ենթարկում։
Էս էլ էդ կնոջ շատ փափագած մի կնոջ կյանքի պատմություն խնդրեմ:
Բարի գիշեր»:

Աղբյուրը`   Տաթևիկ Վիրաբյան