Ռուս ռեկորդակիր Սերգեյ Սերգիենկոն մահացել է 6000 մետր բարձրությունից պարաշյուտով ցատկելիս
![]() Ռուս ռեկորդակիր Սերգեյ Սերգիենկոն մահացել է 6000 մետր բարձրությունից պարաշյուտով ցատկելիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պարաշյուտային ֆեդերացիայի փոխնախագահ Վադիմ Նիյազովին։ Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին Ռյազանի մարզի Կրուտիցի օդանավակայանում։ Նիյազովի խոսքով՝ Սերգիենկոն կորցրել է պարաշյուտի կառավարումը վայրէջքի ժամանակ, քանի որ, ականատեսների վկայությամբ, «նրա վերջին մանևրը շատ ագրեսիվ էր»։ Պարաշյուտիստը բազմաթիվ վնասվածքներ է ստացել գետնին բախվելուց հետո։ Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Սերգիենկոն 57 տարեկան էր։ Նա 22 հոգանոց թիմի անդամ էր, որը 2019 թվականին հաջողությամբ կազմավորեպ է 4 ֆիգուր՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Սերգիենկոյի մասնակցությամբ թիմերը նաև ռեկորդներ են սահմանել մեծ կազմավորման դասում, որոնք սահմանվել են 2013-2014 թվականներին։ Անցյալ տարի նմանատիպ մեկ այլ ողբերգություն տեղի ունեցավ Մոսկվայի մարզում։ Փորձառու պարաշյուտիստը, որն ավելի քան 2000 ցատկ էր կատարել, մահացավ անհաջող վայրէջքի ժամանակ։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
