Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանը և նրա երեխաներից երկուսը տուժող են ճանաչվել
![]() Շաքիում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանը և նրա երեխաներից երկուսը տուժող են ճանաչվել, այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դիտարկվող քրեական վարույթի շրջանակներում կա մեկ մեղադրյալ. ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին մեղադրանք է ներկայացվել ՀՀ սուվերեն տարածք ապօրինի ներթափանցելու, մաքսանենգության, առողջության ծանր վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի ներխուժելու համար։ Նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, սակայն պատկան մարմիններն առայժմ չեն հստակեցնում՝ արդյոք նա արդեն ՔԿՀ տեղափոխվել է, թե գտնվում է բժշկական կենտրոնում։ ՔԿ-ից ուղիղ հարցադրմանը կարճ պատասխանել են՝ չեն մեկնաբանում։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
