Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 20 դպրոց է վնասվել
![]() Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի ընթացքում 24 դպրոց է հրկիզվել կամ վնասվել։ Երկրի ողջ տարածքում դասերը դադարեցվել են։ Այս մասին France 2 և France Inter հեռուստաալիքների եթերում հայտնել է Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։ «Միանգամայն ակնհայտ է, որ սա վտանգ է ներկայացնում ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ աշակերտների համար։ Ազգային կրթության համակարգի 78 աշխատակից վիրավորվել է։ Մենք երբեք նման բան չենք տեսել։ Նրանց նկատմամբ դիտավորյալ հարձակում է իրականացվել»,- ասել է Ժեֆրեն։ Նշենք, որ ավագ դպրոցի աշակերտները դժգոհում են դասարանների գերբեռնվածությունից, ուսուցիչների պակասից, ուսումնական հաստատությունների վատ վիճակից և չափազանց ծանրաբեռնված դասացուցակից։ Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են, որ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 5 հազար մարդ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
