«Ինչու հայության մի հատվածն Արցախյան առաջին պատերազմը չի համարում հայության հաղթանակ»․ Արգիշտի Կիվիրյան
![]() Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որոշ մարդիկ զարմանում են, թե ինչու հայության մի հատվածը այդպես էլ Արցախյան առաջին պատերազմը չի համարում հայության հաղթանակ։ Եկեք ամեն ինչից զատ բացատրեմ ամենակարևոր խնդիրը։ Նայեք, պատկերացրեք մի պահ, որ 2020 թվականից հետո, Ադրբեջանի կողմից հաղթելուց հետո, մոտակա մի 10-15 տարում Ադրբեջանը կորցնի իր բնակչության 1/3-ից մինչև 1/2-ը։ Ասենք ներկայիս հայտարարված 10 միլիոնի փոխարեն դառնան 5 միլիոն։ Պարզ ա չէ, որ դրանից հետո անգամ իրենց աչքին Արցախի հաղթանակ էլ որ մի առումով չի երևա ու ոչ մի արժեք չի ներկայացնի։ Կամ ասենք Ուկրաինան ինչ-որ ձև կանգնեցնի ռուսներին, բայց կորցնի բնակչության կեսը։ Ոչ մեկի մտքով չի անցնի չէ դա կոչել հաղթանակ։ Բա սիրելիներս, 1991 թվականից հետո Հայաստանը արտագաղթի ալիքների պարագայում կորցրել է 1,5-ից երկու միլիոն բնակչություն։ Կարելի է ասել բնակչությունը կիսվել ա։ Դրանից մեծ աղետ միթե հնարավոր է պատկերացնել։ Մինչև հիմա հենց մեր բոլոր աղետների հիմքում այդ դեմոգրաֆիան ա։ Լեգենդար Պյուրոսն էլ ճակատամարտեր հաղթում, բայց հայտարարեց, որ մի հատ էլ հաղթանակ ու ինքը կմնա առանց բանակ...»։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Բնական հարստություններն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել փակ դռների հետևում կայացվող որոշումների առարկա»․ Վիկտոր Մնացականյան
12903:06
Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
17100:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
181Երեկ, 21:36
«Ինչո՞ւ են ապրում փողոցում, գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության»․ Սևակ Հակոբյան
188Երեկ, 17:30
«Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը»․ Արմեն Հովասափյան
189Երեկ, 17:18
«Մենք գժվում ենք ձեր համար․ կներեք շորերիս համար»․ քաղաքացին՝ վարչապետին
214Երեկ, 16:36
