Բոլսոնարուն և Լուլա դա Սիլվան անցել են Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
![]() Բրազիլիայում ավարտվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին։ Բարձրագույն ընտրական դատարանի (որը կատարում է ԿԸՀ-ի գործառույթները) պաշտոնական տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 99,70%-ի մշակման արդյունքում առաջին փուլում հաղթել է սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն՝ ստանալով ընտրողների ձայների 47,09%-ը (նրա օգտին քվեարկել է ավելի քան 56 մլն մարդ)։ Գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան երկրորդ տեղում է՝ 45,09% արդյունքով՝ ստանալով ավելի քան 53,6 մլն ձայն։ Պահպանողական ընդդիմության ներկայացուցչի առավելությունը գործող նախագահի նկատմամբ կազմում է 2 տոկոսային կետ, ինչը համարժեք է գրեթե 2,39 մլն ձայնի։ Բրազիլիայի նախագահական ընտրությունների վճռորոշ՝ երկրորդ փուլը նշանակված է հոկտեմբերի 25-ին։ |

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
13515:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
168Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
173Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
139Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
175Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
15511.11.2026, 20:48
