ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել
![]() ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հարավային հատվածում փողոցային երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 35-ը՝ վիրավորվել, հայտնում է CBS News-ը։ Ջորջիայի հետաքննությունների բյուրոյի (GBI) տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Երկու զոհերին հայտնաբերել են դեպքի վայրից մի քանի թաղամաս հեռու՝ այն վայրից, որը համարվում է հրաձգության սկզբնական կետը։ Դուլի շրջանի շերիֆ Քրեյգ Փիվին հայտնել է, որ շրջանավարտներին նվիրված երեկույթին ներկա է եղել ավելի քան 1000 մարդ։ Նրա խոսքով՝ երկու վայրերում, որոնք միմյանցից մոտ մեկ թաղամաս հեռավորության վրա են գտնվել, արձակվել է առնվազն 50 կրակոց։ Նա նաև նշել է, որ մարդկանց մի մասը վիրավորվել է, երբ մեքենաները փորձել են լքել տարածքը։ Հնարավոր կասկածյալների և միջադեպի դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հրապարակվում։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
