Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի` ԵՄ անդամակցության վերաբերյալ
![]() Ֆրիդրիխ Մերցը և Վլադիմիր Զելենսկին չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինայի՝ Եվրոմիությանը միանալու հեռանկարների վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ Կիև կատարած այցի ժամանակ: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ թերթի՝ Մերցը կասկածներ է հայտնել առաջիկա տարիներին Ուկրաինայի՝ դաշինքին միանալու վերաբերյալ և փոխարենը Զելենսկիին առաջարկել է մուտք գործել ԵՄ միասնական շուկա, ինչպես նաև առանց քվեարկության իրավունքի դիտորդի կարգավիճակ ԵՄ խորհրդում, Եվրոհանձնաժողովում և Եվրոխորհրդարանում: Զելենսկին մերժել է կանցլերի առաջարկը և պնդել, որ Ուկրաինային անհրաժեշտ է դաշինքին լիիրավ և հավասար անդամակցություն, նշել է թերթը: Ուկրաինան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի 2022 թվականի ամռանից: 2026 թվականի հուլիսի 14-ին Եվրոպական Միության Խորհրդի Իռլանդիայի նախագահության եվրոպական հարցերով նախարար Թոմաս Բիրնը հայտարարել է, որ Եվրոմիությունը սկսել է բանակցություններ Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ՝ վեց բանակցային խմբերից երկրորդի շրջանակներում: Բանակցային գործընթացը բաժանված է 33 բաժնի կամ գլուխների, որոնք անհավասարաչափ խմբավորված են վեց խմբերի մեջ։ Բանակցությունները չեն երաշխավորում անդամակցությունը և չեն նշում ժամկետներ։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
